Gazzar School-ը դիզայնի մասնագիտացված դպրոց է, որի նպատակն է կրթել նոր սերնդին և աշխատաշուկային տալ որակյալ մասնագետներ։ Մենք օգնում ենք մեր ուսանողներին բացահայտել դիզայնի աշխարհը և ուղղորդում նրանց մասնագիտական կյանքում։ Մեզ մոտ ավարտած ուսանողները պատրաստ են մուտք գործել աշխատաշուկա և լուծել ցանկացած բարդության խնդիր։ Որպես դիզայնի դպրոց, մենք շարունակաբար բարելավում և մշակում ենք նոր դասընթացներ, որպեսզի առավելագույն արդյունք ապահովենք մեր ուսանողների համար, ինչպես նաև ինտեգրենք արագ փոփոխվող մոտեցումներն ու տեխնոլոգիաները: